Մեր Մասին

“Գյումրի” հյուրանոցը ուրախ է ողջունել Ձեզ իր հարմարավետ համարներում, ուր ձեզ սպասվում է լիակատար հանգիստ: Հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում: Մենք Ձեզ ենք ներկայացնում մեր որակյալ ծառայությունները,որոնք ունակ են բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին: Մենք առաջարկում ենք 110 ընդարձակ, նրբաճաշակ կահավորված տարբեր դասի համարներ, որոնք հագեցված են գերժամանակակից սարքավորումներով՝ օդորակիչ, Wi-Fi, հեռախոս, հեռուստացույց, արբանյակային ալիքներ, մինի-բար: Ընդունարանի շուրջօրյա աշխատանքը կօգնի լուծել բոլոր հարցերը: Ձեր տրամադրության տակ է արհեստավարժ խոհարարը, որը կպատրաստի հայկական, եվրոպական ու այլ ազգային ուտեստներ: Հյուրընկալ անձնակազմը, միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան ծառայությունները և առանձնահատուկ ոճը կստեղծեն լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար յուրահատուկ պայմաններ: Նրբաճաշակ ոճը, հաճելի մթնոլորտը և ժամանակակից հարմարությունները կլինեն գրավականը ինչպես հանգստացողների, այնպես էլ նրանց համար, ովքեր աշխատանքային այցով են ժամանել Հայաստան: Բոլոր համարները կահավորված են հարմարավետ կահույքով, գործում են արբանյակային հեռուստաալիքներ: Բարձրորակ ծառայությունների հետ մեկտեղ մենք առաջարկում ենք հարմար գներ՝ ստեղծելով բարձր որակի և ցածր գների յուրահատուկ համադրություն, հատուկ մեր հյուրերի և գործընկերի համար: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +/374 312/39444 հեռախոսահամարով:

"GYUMRIHOTEL" LTD © 2018. WEB DESIGN BY W A C COMPANY